Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Չավուշօղլուն մինչև Ամանոր Սիրիայում հրադադարի հաստատման հույս է հայտնում

Չավուշօղլուն մինչև Ամանոր Սիրիայում հրադադարի հաստատման հույս է հայտնում
30.12.2016 | 12:38

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերով կհաջողվի մինչև Ամանոր հրադադար հաստատել ամբողջ Սիրիայի տարածքում: Նա ասել է, որ առայժմ հայտնի չէ` Իրանը որպես հովանավոր կմիանա՞ այդ նախաձեռնությանը: Նա ընդգծել է, որ Անկարան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ չի բանակցելու:


«Հրադադարի հաստատումը հնարավոր է ամեն վայրկյան»,- ասել է Չավուշօղլուն «Ա Հաբեր» հեռուստակայանին: Նա անհրաժեշտ է համարել, որ բոլոր օտարերկրացի զինյալները, այդ թվում՝ շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան խմբավորումը, լքեն Սիրիայի տարածքը:

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ