Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը ցանկանում է հանդիպել ԱՄՆ ընտրյալ նախագահին

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը ցանկանում է հանդիպել ԱՄՆ ընտրյալ նախագահին
30.12.2016 | 12:39

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որ հունվարի 1-ից է ստանձնելու պաշտոնը, ցանկություն է հայտնել հանդիպել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ՄԱԿ-ի համակարգում կառուցվածքային խոշոր փոփոխությունների անհրաժեշտությունը պնդող Թրամփը նկատել է տվել, որ ԱՄՆ-ը կարող է որպես ճնշման լծակ կիրառել ֆինանսական աջակցության մեխանիզմը:

«ՄԱԿ-ն ունի հսկայական ներուժ, բայց ե՞րբ եք տեսել, որ հարց լուծի՝ միայն հարցեր է հարուցում»,- հայտարարել է նա: «Անհրաժեշտ եմ համարում հնարավորինս արագ հանդիպել ընտրյալ նախագահին: ԱՄՆ-ը ոչ միայն ՄԱԿ-ի հիմնական դոնորն է, այլև ՄԱԿ-ի բոլոր գործողություններում կարևորագույն տարրը: Ես շատ արդյունավետ հանդիպում եմ անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հուսով եմ, որ այդպիսին կլինի նաև Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը»,- ասել է Գուտերեշը:

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ