Ըստ ԱՄՆ-ի մամուլի, առաջիկայում Վաշինգտոնը կհայտարարի նախընտրական շրջանում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կայքէջերը հաքերային գրոհի ենթարկելու համար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Դրանք ենթադրում են տնտեսական միջոցներ, կասկածյալների հանդեպ մեղադրանքի առաջադրում, դիվանագետների տեղաշարժի սահմանափակում, ռուսաստանցի պաշտոնյաների վարկին վերաբերող անբարենպաստ փաստերի հրապարակում: Կենտրոնական հետախուզական վարչության փորձագետների համոզմամբ, ռուսների հաքերային հարձակումները հետապնդել են դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու նպատակ: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի գործողությունները: