ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան պետք է թողնեն վեճերն ամերիկյան ընտրությունների ընթացքում կիբեռհարձակումների վերաբերյալ ու «զբաղվեն սեփական կյանքով», հայտնում է Reuters-ը։
«Մենք պետք է սեփական կյանքով զբաղվենք»,- նշել է Թրամփը՝ ի պատասխան հարցին, թե ԱՄՆ-ը պե՞տք է նոր պատժամիջոցներ սահմանի ՌԴ-ի դեմ։ «Համակարգիչները մեծապես բարդացրել են կյանքը։ Կարծում եմ՝ համակարգչային դարաշրջանն ինքնին հանգեցրել է նրան, որ ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունենում»,- ավելացրել է Թրամփը։