Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՄԱԿ-ը չի լուծում խնդիրներ, այլ ստեղծում է դրանք. Թրամփ

ՄԱԿ-ը չի լուծում խնդիրներ, այլ ստեղծում է դրանք. Թրամփ
30.12.2016 | 12:45

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ը խնդիրներ չի լուծում, այլ ստեղծում է: «ՄԱԿ-ն այնքան մեծ ներուժ ունի, բայց իրեն չի արդարացնում: Դուք տեսնո՞ւմ եք, որ ՄԱԿ-ը խնդիրներ է լուծում: Չի լուծում, այլ ստեղծում է խնդիրներ: Եթե կազմակերպությունն արդարացնի իր ներուժը` հիանալի կլինի, իսկ եթե ոչ` դրա գործունեությունը կլինի ժամանակի և գումարների վատնում»,- ասել է Դոնալդ Թրամփը լրագրողներին:

Ավելի վաղ Թրամփն արդեն ափսոսանք էր հայտնել ՄԱԿ-ի, իր կարծիքով, ոչ արդյունավետ աշխատանքի համար: Twitter-ում նա գրել էր, որ «ՄԱԿ-ը մեծ ներուժ ունի, սակայն այժմ ընդամենն ակումբ է, որտեղ մարդիկ կարող են հավաքվել միասին, խոսել և լավ ժամանակ անցկացնել: Ինչ տխուր է»:

Դիտվել է՝ 1814

Մեկնաբանություններ