APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գնահատականի վերաբերյալ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորդյուժայի մեկնաբանությունը որակել է «սուբյեկտիվ» և «անընդունելի», որովհետև օգտագործվել է ԼՂՀ հապավումը. «Դա հակասում է կազմակերպության մասնակից երկրների պաշտոնական դիրքորոշմանն ու բանակցային գործընթացի էությանը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
ՀԱՊԿ-ի ղեկավարը որևէ հայտարարություն անելուց կամ մեկնաբանություն տալուց առաջ պետք է լավ գնահատեր ու վերլուծեր իրավիճակը»։