CNN-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները հրահանգել են փակել Մոսկվայում գործող անգլո-ամերիկյան դպրոցը, ԱՄՆ-ի դեկտեմբերի 29-ին սահմանած նոր պատժամիջոցներից հետո։ Մոսկվայում գործող դպրոցը ծառայում էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանությունների աշխատակիցների երեխաներին։
Բացի այդ՝ կփակվի նաև ԱՄՆ դեսպանատան մերձմոսկովյան ամառանոցը։ Այս քայլը ևս հաջորդում է Մերիլենդում և Նյու Յորքում ռուսաստանցի դիվանագետներին ծառայած երկու համալիրների փակմանը, որոնք, ըստ Սպիտակ տան, ծառայեցվել են լրտեսական աշխատանքի։