Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վիգեն Սարգսյան. Կատարվել են կանխարգելիչ և պատժիչ քայլեր

Վիգեն Սարգսյան. Կատարվել են կանխարգելիչ և պատժիչ քայլեր
31.12.2016 | 11:33

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Զինուժ» հեռուստածրագրին տված հարցազրույցում անդրադարձել է դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձին։

«Կարծում եմ, որ որևէ տրամաբանական բացատրություն այս փորձին գոյություն չունի։ Սա ուղղակի այլատյացության, ներքին ագրեսիայի ձևավորման, զինվորական առումով չբացատրելի արարքները հերոսացնելու, երկարաժամկետ չափազանց իռացիոնալ քաղաքականության արդյունք ու դրսևորում է»,- ընդգծել է նախարարը։ Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը հակառակորդին տվել են համարժեք պատասխան՝ կատարելով կանխարգելիչ ու պատժիչ քայլեր։

«Զինված ուժերի յուրաքանչյուր կորուստ մեր ողջ ժողովրդի և ողջ երկրի կորուստն է, և չկա որևէ գին, որը, հակառակորդին պարտադրելով, մենք կլրացնենք այդ կորուստը, բայց գինը միշտ լինելու և լինելու է անհամաչափ այնքան ժամանակ, ինչքան պահանջվի այդ գաղափարը մեր հակառակորդին մինչև վերջ հասցնելու համար»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 3349

Մեկնաբանություններ