Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մոլդովայի նախագահը և Մերձդնեստրի ղեկավարը կհանդիպեն

Մոլդովայի նախագահը և Մերձդնեստրի ղեկավարը կհանդիպեն
04.01.2017 | 11:09

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ հունվարի 4-ին հանդիպելու է անջատական Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկիի հետ:
Ֆեյսբուքի իր էջում Դոդոնը գրել է, որ հանդիպումը անհրաժեշտ է, որ ակտիվանան Մերձդնեստրի խնդրի կարգավորման բանակցությունները: Նա նշել է, որ անջատական տարածքի խնդիրը լինելու է հունվարի 17-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հիմնական հարցը: Մոլդովայի նախագահի և Մերձդնեստրի ղեկավարի հանդիպումը կայանալու է հակամարտ կողմերի միջև բուֆերային գոտում գտնվող Բենդերի քաղաքում, որը վերահսկում են անջատականները:


Իգոր Դոդոնը Մոլդովայի նախագահ է ընտրվել անցած տարի, նոյեմբերին: Նա ձգտում է իր պաշտոնավարման ընթացքում հասնել Մերձդնեստրի խնդրի կարգավորմանը: Մերձդնեստրը Մոլդովայից անջատվել է 1992-ին: Այն ժամանակ կողմերի միջև կարճատև պատերազմ տեղի ունեցավ: Մերձդնեստրում ռուսական զորախումբ կա տեղակայված:

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ