Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դեմ է սիրիացի քրդերի մասնակցությանը Սիրիայի հարցով բանակցություններին՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան Ռուսաստանին տեղեկացրել է իր դիրքորոշման մասին: Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի կունենան Աստանայում հունվարի 23-ին: