Առաջիկա ամիսներին տեղի կունենա գագաթնաժողով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների մասնակցությամբ՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ տարվում են աշխատանքներ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի եռակողմ ձևաչափ ստեղծելու համար: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան նախաձեռնություններ ունի՝ կապված կովկասյան տարածաշրջանի հետ: