Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինն Էրդողանի ընկերն է

Պուտինն Էրդողանի ընկերն է
04.01.2017 | 21:56

Թուրքիան դավադրություններ հորինելու մեծ վարպետ է: Օրինակ, Ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչպես գրել են թուրքական թերթերը, ծրագրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ գրում է Tagesspiegel գերմանական թերթի քաղաքական վերլուծաբան Մարկուս Բերնատը:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Սակայն դա խնդիր չէ, վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը աջակցում է ԴԱԻՇ-ին: Նման անհեթեթ մեղադրանքներն օգնում են թուրք նախագահին թաքցնել իր անօգնական լինելը Թուրքիայում ահաբեկչությունների ֆոնին: Իբրև թե Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ռևանշ՝ ռուս-թուրքական հաջող գործընկերության համար, որին հաջողվել է Սիրիայում հասնել կրակի դադարեցմանը՝ գրում է հեղինակը: Միևնույն ժամանակ դավադրության նոր տեսությունը շատ կարևոր քաղաքական փոփոխություն է: Այժմ անհնար է չնկատել Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ հարաբերությունները:

Էրդողանն օգտակար է Պուտինի համար որպես ռուսական նավթի և գազի գնորդ, ՆԱՏՕ-ի հանգստությունը խարխլող: Էրդողանի համար Պուտինի աջակցությունը շատ ավելի կարևոր է, քանի որ նա թուրքական բանակին ուղարկել է Սիրիա քրդերի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար միայն այն պատճառով, որ թույլ է տվել ՌԴ նախագահը՝ փաստում է հոդվածագիրը:

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ