Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

2017-ը խոստանում է լարվածություն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, ուժեղացող Ռուսաստան

2017-ը խոստանում է լարվածություն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, ուժեղացող Ռուսաստան
04.01.2017 | 21:57

2016-ը թեժ տարի էր ամբողջ աշխարհում մի քանի ճակատներում՝ միգրացիոն ճգնաժամի, աճող ազգայնականության, ահաբեկչության և, ըստ ամենայնի, նախ և առաջ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության պատճառով՝ գրում է Պիտեր Ֆորդը The Christian Science Monitor-ում։

Սակայն գալիք տարին կարող է լինել ոչ պակաս մրրկային, երբ Վաշինգտոնում իշխանությունը ստանձնի Թրամփը։ Մինչ պաշտոնը ստանձնելը՝ Թրամփն իր թվիթերներով և հրապարակային հայտարարություններով հասկանալ է տվել, որ պատրաստ է ծայրահեղ վերանայել Չինաստանի քաղաքականությունը Վաշինգտոնի հանդեպ։ Թրամփը գանգատվում է, որ Չինաստանը «բռնաբարում է» ԱՄՆ-ին իր անարդար առևտրային պրակտիկայով, և խոստանում է վերականգնել տիեզերական կապերի հավասարությունը։ Նա ակնարկել է, որ կարող է թարմ հայացքով նայել «միասնական Չինաստան» քաղաքականությանը, որի համաձայն՝ Պեկինը ստանում է Թայվանը, սակայն անորոշ է թողնում կղզու կարգավիճակը։ Լարվածություն կարող է առաջանալ նաև Հարավչինական ծովի պատճառով, որին հավակնում է Չինաստանը։


Աշխարհը չի կարող անտեսել Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը։ Խորհրդային Միության ստորացուցիչ փլուզումից 25 տարի անց նախագահ Պուտինը Ռուսաստանը ցանկանում է դարձնել «ամեն տեղ հասնող իր երազանքների երկիր և անփոխարինելի գործընկեր»՝ պնդում է Էնդրյու Մոնագանը, որը Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետներից է։ Նրա խոսքով՝ պետք է ակնկալել, որ Ռուսաստանը շատ ակտիվ կլինի դիվանագիտական, ռազմական և թվայնացման ճակատներում։ Սուրբ ծննդից մեկ շաբաթ առաջ Պուտինը Մոսկվայում թուրք և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցկացրել է քաղաքական բանակցություններ, թե ինչպես վերջ դնել Սիրիայի քաղաքացիական պատերազմին։ Պետքարտուղար Ջոն Քերին չի նկատվում։ Չի ակնկալվում, որ նրան կհրավիրեն Ռուսաստանի նախաձեռնած բանակցություններին Աստանայում՝ սիրիական կառավարության և ընդդիմության միջև։ Կրեմլը չի թաքցնում ցանկացած հարմար առիթի դեպքում ԱՄՆ-ի և Արևմուտքի ծրագրերը խափանելու մտադրությունը։


Ինչքան էլ լավ հարաբերություններ ունենան Թրամփը և Պուտինը, Ռուսաստանը և Արևմուտքը տարակարծիք են մի շարք հիմնարար հարցերում, վերջին տեղում չէ նաև միջազգային ՀՀՊ համակարգ ստեղծելու Վաշինգտոնի ծրագիրը։ Մոսկվան կարծում է, որ համակարգը սպառնալիք է իր ազգային անվտանգությանը։


Միջազգային առևտրի հեռանկարները դրանք մռայլ են 2017-ին։ Այս տարի «մեծ քսանյակի» անդամների միջև առևտուրը գործնականում ճահճում է։ Իսկ այժմ ԱՄՆ- ում և Եվրոպայում բարձրանում է պրոտեկցիոնիստական, հակաառևտրային զգացումների ալիք։

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ