Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Չավուշօղլուն բացահայտում է՝ առանց բացահայտելու

Չավուշօղլուն բացահայտում է՝ առանց բացահայտելու
04.01.2017 | 21:59

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչի ինքնությունը պարզվել է՝ տեղեկացնում է Ռոյթերը: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ ահաբեկիչը Ղրղզստանի կամ ՈՒզբեկստանի քաղաքացի է:

Չավուշօղլուն հանցագործությունը կատարողի անունը չի նշել: Նոր տարվա գիշերը Ստամբուլի Ռեյնա գիշերային ակումբում ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց վրա, որի հետևանքով զոհվել է 39, վիրավորվել 69 հոգի: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետությունը:

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ