Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփի առաջին մամլո ասուլիսը՝ հունվարի 11-ին

Թրամփի առաջին մամլո ասուլիսը՝ հունվարի 11-ին
05.01.2017 | 09:05

Իր Թվիթերում ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ առաջին մամուլի ասուլիսը կտա հունվարի 11-ին, Նյու Յորքում: Նա նաև գրել է, որ, այսպես կոչված, ռուսական հաքերային հարձակումների հարցերի հետ կապված «հետախուզական» բրիֆինգը հետաձգվում է մինչև ուրբաթ, նշելով, որ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ գործին ծանոթանալու համար:

«Դա շատ տարօրինակ է»,- ընդգծել է նա: Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ