Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Օբաման հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
05.01.2017 | 09:19

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Օբաման ողջունել է Թուրքիայի ջանքերը՝ միտված Ռուսաստանի հետ միասնաբար Սիրիայում հրադադար հաստատելուն և բանակցությունների վերսկսմանը նպաստելուն:

Սպիտակ տան հաղորդմամբ, հունվարի 3-ին կայացած հեռախոսազրույցում Օբաման ցավակցել է Ստամբուլի գիշերային ակումբում դեկտեմբերի 31-ի ահաբեկչական «սարսափելի» հարձակման և դեկտեմբերի 17-ին Կայսերիում ոստիկանության վրա հարձակումների կապակցությամբ: Երկու նախագահները նշել են, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում առաջընթացի են հասել և համաձայնել են, որ «Թուրքիան ու ԱՄՆ-ը պետք է շարունակեն միասնական լինել ահաբեկչության դեմ պայքարում»:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ