Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողան. Թուրքիայի` ահաբեկիչներին հանձնվելու մասին պնդողները նրանց հանցակիցներն են

Էրդողան. Թուրքիայի` ահաբեկիչներին հանձնվելու մասին պնդողները նրանց հանցակիցներն են
05.01.2017 | 09:21

Anadolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՏԻՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու հարցում առաջընթաց կա:

Էրդողանն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ու Ռուսաստանի համատեղ ջանքերին՝ ուղղված Սիրիայում կայուն հրադադար ապահովելուն ու իրավիճակի քաղաքական կարգավորմանը. «Թուրքիայի ամենամեծ ցանկությունը աղետի ու Սիրիայի ժողովրդի տառապանքների շուտափույթ դադարեցումն է։ Մենք լի ենք ահաբեկչության դեմ պայքարելու վճռականությամբ։ Նրանք, ովքեր պնդում են, թե Թուրքիան հանձնվել է ահաբեկիչներին, իրականում նրանց հանցակիցներն են»։


Էրդողանը նաև հայտարարել է, որ երկրի տնտեսությունը բարդ ժամանակներ է ապրում։

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ