«Ազգային ճակատ» կուսակցության նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ազգային պարտքը կվերահաշվարկվի նոր արժույթով՝ հաղորդում է Reuters-ը: Նա կոչ է արել հրաժարվել եվրո միասնական արժույթից և սկսել օգտագործել էքյու՝ դրամական միավոր, որը օգտագործվել է ԵՄ արժութային համակարգում 1979-1988-ին:
Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017-ի ապրիլի 23-ին և մայիսի 7-ին։