Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը Բենդերի քաղաքում հանդիպել է Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկու հետ: «Չնայած մեր հարաբերություններում կան բարդ խնդիրներ և մոտեցումների տարբերություն, մենք պետք է բանակցենք` փորձելով գտնել քաղաքացիներին հուզող խնդիրների լուծումը»,- հանդիպման ավարտին հայտարարել է Դոդոնը:
Վադիմ Կրասնոսելսկու խոսքով՝ դռնփակ բանակցությունների ընթացքում քննարկել են երկաթուղային փոխադրումների և մարդկանց ազատ տեղաշարժի հարցերը: