Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Հարադինային՝ տեղեկացրել է Կոսովոյի ԱԳ նախարարությունը` նշելով, որ Ֆրանսիան այդ քայլին է դիմել Սերբիայի պահանջով: Բելգրադը պնդում է, որ նախկին դաշտային հրամանատար Ռամուշ Հարադինայն ու նրա ենթակայության տակ գործած ջոկատները 1998-1999-ին Կոսովոյում ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարել:
Հարադինայը ձերբակալվել է չորեքշաբթի օրը Մյուլուզ քաղաքի օդանավակայանում` Պրիշտինայից ժամանելուց հետո: Հարադինային ներկայացված մեղադրանքները երկու անգամ քննել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հատուկ դատարանը` արդարացնելով նրան: