Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պայթյուն Իզմիրում

Պայթյուն Իզմիրում
06.01.2017 | 12:15

Թուրքական Իզմիր քաղաքում ականապատ մեքենայի պայթյունից երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ են վիրավորվել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, մեքենան կայանված է եղել Իզմիրի դատարանի շենքին հարակից ավտոկայանատեղիում։

«Անադոլու» գործակալության տեղեկություններով` պայթյունից հետո ծագած փոխհրաձգության ընթացքում, ոստիկանությանը հաջողվել է սպանել պայթուցիկ սարքը գործի դրած երեք անձանցից երկուսին:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ