Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինի նպատակն է տապալել Անգելա Մերկելին

Պուտինի նպատակն է տապալել Անգելա Մերկելին
06.01.2017 | 12:22

Donaukurier գերմանական պարբերականին տված հարցազրույցում սոցիոլոգ Իգոր Էյդմանը հայտարարել է, որ Կրեմլը ակտիվ միջամտելու է Բունդեսթագի նախընտրական արշավին և փորձելու է ապակայունացնել իրավիճակը Գերմանիայում և Եվրոպայում: Իգոր Էյդմանը ռուս սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի զարմիկն է, որը 2011-ից բնակվում է Գերմանիայում:

Ղրիմի բռնակցումից և ՈՒկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո սկսվել է նոր սառը պատերազմ: Արևմուտքը փորձում է պատժամիջոցների և դիվանագիտական ճնշման միջոցով կանգնեցնել Պուտինին: Ռուսաստանը կաշառում է արտասահմանցի քաղաքական գործիչներին և աջակցում ռուսամետ թեկնածուներին: Կրեմլը հսկայական միջոցներ է ծախսում Գերմանիայում հասարակական կարծիքի վրա ազդելու համար և PR մասնագետների միջոցով առաջ է մղում ռուսական շահերը՝ ասել է Էյդմանը: Նրա կարծիքով՝ Պուտինի ամենակարևոր խնդիրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին տապալելն է: Շատ հավանական է, որ առանց Մերկելի ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկվեն: Պուտինը երազում է, որ Գերմանիայում իշխանության գան իրեն հավատարիմ ուժեր:

Այս դեպքում նա կկարողանա դառնալ թուլացած Եվրոպայի ղեկավար: Սոցիոլոգը նշել է, որ Գերմանիան կարող է պաշտպանվել «սուտ ճշտից», գերմանացի լրագրողները պետք է հետաքննություն սկսեն Կրեմլի քարոզարշավի վերաբերյալ: Էյդմանը հավատացած է, որ «2017-ի ամենամեծ սպառնալիքը պուտինիզմի տարածումն է, այլ կերպ ասած՝ վտանգ կա, որ առաջատար եվրոպական պետություններում իշխանության կարող են գալ ծայրահեղ աջ ուժերը կամ պուտինամետ կուսակցությունները»:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ