Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գարնանը կուղևորվի ԱՄՆ-ը՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու՝ հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով բրիտանական կառավարությանը։ Մեյի վարչակազմի աշխատակիցները դեկտեմբերին ուղևորվել էին ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ և պայմանավորվելու այցի շուրջ։ Թրամփը հավանություն է տվել Մեյի հետ հանդիպմանը։
«Մենք ուրախ ենք, որ կարողացանք այնպես անել, որ դա տեղի ունենա։ Վարչապետը նախատեսում է այցելել նոր նախագահին այս գարնանը»,- հայտնել են Բրիտանիայի կառավարությունից: Հանդիպման հստակ ամսաթիվ դեռևս չի հաղորդում։