Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պենտագոնը պատասխանել է Ինջիրլիք բազայում ԱՄՆ զորքերի ներկայության մասին Թուրքիայի հայտարարությանը

Պենտագոնը պատասխանել է Ինջիրլիք բազայում ԱՄՆ զորքերի ներկայության մասին Թուրքիայի հայտարարությանը
06.01.2017 | 16:45

ԱՄՆ-ը գնահատում է, որ Թուրքիան Ինջիրլիք ռազմաբազան տրամադրել է իր գլխավորած կոալիցիային, և հետագա համագործակցության հույս ունի: Ըստ Reuters-ի՝ գրում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը: РБК-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը կասկածի տակ էր դրել Ինջիրլիք ռազմաբազայում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիայի հետագա տեղակայումը:

Նրա խոսքով՝ դա կարող է ձեռնարկվել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի անբավարար օգնության պատճառով: Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հաղորդել էր, որ Ինջիրլիք ռազմաբազայի հետ կապված որևէ օպերատիվ որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ