Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
06.01.2017 | 16:47

Հանրապետության տարածքում` հունվարի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում են ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի, հունվարի 6-7-ին կբարձրանա 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երևանում հունվարի 6-10-ը սպասվում են ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -10-12, իսկ վաղը ցերեկը՝ -7-9 աստիճան ցուրտ:


Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -5-10,
Կոտայքում՝ գիշերը` -11-16, ցերեկը` -1-6, Գեղարքունիքում՝ գիշերը` -11-16, ցերեկը` -1-6, Լոռիում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+9, Տավուշում՝ գիշերը` -1-5, ցերեկը` +8+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -11-16, ցերեկը` -1-6, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -6-9, Արարատում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8, Արմավիրում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -11-16, ցերեկը` -1-6, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8, Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -1-4, ցերեկը`+10+15, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2-5, ցերեկը` +8+13, Արցախում՝ գիշերը` -0-4, ցերեկը՝ +10+14:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ