Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսաստանը դուրս է բերում զինված ուժերը Սիրիայից

Ռուսաստանը դուրս է բերում զինված ուժերը Սիրիայից
06.01.2017 | 22:17

Ռուսաստանը սկսում է դուրս բերել զինված ուժերը Սիրիայից: «Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրահանգով մենք նվազեցնում ենք մեր զորամիավորումները»,- հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը:

Նախ կվերադառնա «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը: Սիրիայում անցած տարվա մարտից տեղակայված զորքերը կրճատելու մասին Պուտինը հայտարարեց դեկտեմբերին՝ Մոսկվայի և Անկարայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ