Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդի Սուրբ Ծնունդը: «Հարգելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Հայերի և վրացիների բարեկամությունն այնքան հին է, որքան մեր երկրների պատմությունը։ Գնահատելի է ձեր ավանդը Վրաստանի կառուցման և զարգացման գործում։ Մենք ևս հպարտանում ենք այստեղ ծնված բազմաթիվ հայ արվեստագետներով, գիտնականներով և հասարակական գործիչներով, ինչպես ձեր պատմական հայրենիք Հայաստանը»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ի պաշտոնական էջում:
Վրաստանի նախագահը մաղթել է, որ 2017-ը հայ ազգի և նրանց ընտանիքների համար լինի առողջության, երջանկության, բարության և խաղաղության տարի։