Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ֆլորիդայում զինյալը կրակ է բացել օդանավակայանում

Ֆլորիդայում զինյալը կրակ է բացել օդանավակայանում
07.01.2017 | 15:44

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի օդանավակայաններից մեկում զինված տղամարդը կրակ է բացել` սպանելով հինգ մարդու, նախքան իշխանություններին հաջողվել է վնասազերծել և ձերբակալել նրան: Ֆորտ Լոդերդեյլ-Հոլիվուդի միջազգային օդանավակայանի Թվիթերի էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, տղամարդը կրակ է բացել ուղեբեռի ստացման բաժանմունքում: Ֆլորիդան ներկայացնող սենատոր Բիլ Նիլսոնը տեղեկացրել է, որ կրակողի անունը Էստաբան Սանտյագո է:

Բրոուարդի տարածաշրջանային վարչախմբի ղեկավար Բարբարա Շարիֆը CNN-ի հետ զրույցում ասել է, որ զինված տղամարդը գործել է միայնակ և «որևէ փաստ չկա, որ նա գործել է որպես կազմակերպված խմբի անդամ»: «Նա կալանավորված է, մենք քննություն ենք իրականացնում»,- հավելել է Շարիֆը: Միջադեպից հետո օդանավակայանից բոլոր թռիչքները կասեցվել են, ուղևորները էվակուացվել են:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ