Իսրայելը որոշել է 6 մլն դոլարով կրճատել ներդրումները ՄԱԿ-ի բյուջեում: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցչությունը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Իսրայելը կդադարեցնի ՄԱԿ-ում (բյուջեում) ներդրումների մի մասի վճարումը՝ հավասար մոտ 6 մլն դոլարի՝ ի պատասխան Անվտագության խորհրդի ընդունած 2334 բանաձևի:
Այդ գումարը համապատասխանում է ՄԱԿ-ի բյուջեի մասին, որը հատկացվում է հակաիսրայելական կառույցների ֆինանսավորման համար: Իսրայելի համար խելամիտ չէ այդպիսի գործակալություններ պահելը»:
Իսրայելի մշտական ներկայացուցչությունում ՄԱԿ-ից պահանջել են «վերջ դնել աբսուրդ իրողությանը», որում կազմակերպությունը պահում է կառույցներ, որոնց միակ նպատակն է հրահրումը և հակաիսրայելական քարոզչությունը»: Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է 2334 բանաձևը, որը դատապարտում է պաղեստինյան տարածքներում, այդ թվում` Արևելյան Երուսաղեմում բնակատեղիներ կառուցելու հարցում Իսրայելի ակտիվությունը, և պահանջում է դադարեցնել շինարարությունը։ Իսրայելը ժամանակավորապես սահմանափակել է կապերն այն երկրների հետ, որոնք այդ բանաձևի քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկել են բանաձևի օգտին։