Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբամա. Պուտինը մեր թիմում չէ

Օբամա. Պուտինը մեր թիմում չէ
07.01.2017 | 15:50

Ռուսաստանը «ծրագրում էր միջամտել» ու «միջամտել է» ԱՄՆ ընտրություններին՝ ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ «Ես կարծում եմ` ռուսներն իսկապես մտադիր էին միջամտել ու միջամտել են»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահը դժգոհել է. «Ես մտահոգված եմ, որ հանրապետականները, կամ հեռուստատեսային մեկնաբանները, ինչպես ինձ է թվում, ավելի շատ Վլադիմիր Պուտինին են վստահում, քան իրենց համաքաղաքացիներին, միայն որովհետև նրանք դեմոկրատներ են»:

Օբաման հավելել է. «Մենք պետք է հիշենք, որ մեկ թիմում ենք։ Վլադիմիր Պուտինը մեր թիմում չէ»։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կիբերհարձակումները չեն ազդել ընտրությունների վրա։ Նա ասել է, որ շատ «գաղտնի բաներ» է իմացել ԱՄՆ հետախուզության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, երբ նրան ներկայացրել են կիբերհարձակումների մասին զեկույցի ամբողջական տարբերակը։ Սակայն խուսափել է պատասխանել հարցին՝ համաձա՞յն է կիբերհարձակումներին Ռուսաստանի մասնակցության մեղադրանքներին։ ԱՄՆ ընտրված փոխնախագահ Մայք Փեյսն էլ վստահեցրել է, որ երբ Թրամփը սկսի պաշտոնավարումը, հենց առաջին օրերին «ագրեսիվ» քայլեր կձեռնարկի կիբերհարձակումների դեմ։

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ