Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ն և ՌԴ-ն չեն կարողանում հարաբերությունները կարգավորել Պուտինի պատճառով

ԱՄՆ-ն և ՌԴ-ն չեն կարողանում հարաբերությունները կարգավորել Պուտինի պատճառով
07.01.2017 | 15:52

Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացող Էշթոն Քարթերը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարողանում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել նախագահ Վլադիմիր Պուտինի պատճառով: The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Պուտինն իր քաղաքականության հաջողությունը որոշում է «անհարմարության աստիճանով», որը ստեղծում է «մնացյալ ամբողջ աշխարհում»:

Քարթերը Մոսկվային քննադատել է Սիրիայում գործողության համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Սիրիայում ոչինչ չարեց «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: «Նրանք սիրիական կառավարության հետ պայքարում են չափավոր ընդդիմության դեմ»,- Քարթերի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ