Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփն ընտրել է ԱՄՆ ազգային հետախուզության նոր ղեկավար

Թրամփն ընտրել է ԱՄՆ ազգային հետախուզության նոր ղեկավար
08.01.2017 | 12:07

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ինդիանա նահանգի նախկին սենատոր Դենիել Քոութսին առաջադրել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար՝ ասվում է անցումային թիմի կայքում։

«Ես խորապես վստահ եմ, որ սենատոր Դեն Քոութսը ճիշտ ընտրություն է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում»,- նշել է Թրամփը։ Նա ընդգծել է, որ Քոութսը հստակ դրսևորել է խոր գիտելիքներ մասնագիտական ոլորտում և առողջ միտք, որոնք անհրաժեշտ են հետախուզական միությունը գլխավորելու համար:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ