Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դոնալդ Թրամփ. Ռուսաստանը կսկսի մեզ ավելի շատ հարգել

Դոնալդ Թրամփ. Ռուսաստանը կսկսի մեզ ավելի շատ հարգել
08.01.2017 | 12:10

Իր Թվիթերում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ձգտում են միայն հիմարները և խոստացել, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին կհարգի ավելի, քան հիմա։

Նա հավելել է, որ աշխարհում խնդիրները չափազանց շատ են՝ նոր խնդիրներ ստեղծելու համար։ «Երկու երկրները, հավանաբար, կաշխատեն միասին՝ ի բարօրություն ողջ աշխարհի»,- նշել է նա։

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ