ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրել է, որ անհամբեր սպասում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպմանը: «Ես անհամբեր սպասում եմ Վաշինգտոնում գարնանը վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպմանը: Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի վաղեմի և առանձնահատուկ դաշնակիցն է»,- նշել է Թրամփը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմի աշխատակիցները դեկտեմբերին մեկնել են հանդիպելու Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ և պայմանավորվելու այցի վերաբերյալ: Այցի ստույգ ժամկետը չի նշվում: Թրամփն ԱՄՆ նախագահի պարտականությունները կստանձնի հունվարի 20-ին: