Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ասադը հույս ունի, որ Թրամփը կդառնա Սիրիայի իրական գործընկերը

Ասադը հույս ունի, որ Թրամփը կդառնա Սիրիայի իրական գործընկերը
09.01.2017 | 14:47

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իրեն աջակցող ուժերը մոտ են հաղթանակի։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սիրիական Պալմիրայի վրա հարձակումը Ասադը կապել է Հալեպի գրավման հետ։

Սիրիայի նախագահը հույս ունի, որ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա Սիրիայի իրական գործընկերը։ Նա նշել է, որ սիրիական հակամարտության հաղթանակը կգա այն ժամանակ, երբ կոչնչացվեն բոլոր ահաբեկիչները։

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ