Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մադուրոն նվազագույն աշխատավարձը բարձրացնում է

Մադուրոն նվազագույն աշխատավարձը բարձրացնում է
09.01.2017 | 14:56

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է գնաճի ֆոնին նվազագույն աշխատավարձը կրկին բարձրացնելու մասին: «ՈՒզում եմ տեղեկացնել, որ հունվարից կենսաթոշակի ու նվազագույն աշխատավարձի չափը կհասնի 40,638 բոլիվարի, իսկ հաշվի առնելով 63,720 բոլիվարը՝ նվազագույն սպառողական զամբյուղի գնման համար, հիմնական նվազագույն եկամուտը կկազմի 104,358 բոլիվար»,- ասել է նա:

Սև շուկայի փոխարժեքով՝ 3,3 հազար բոլիվար 1 դոլարի դիմաց, Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կկազմի մոտ 31 դոլար:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ