Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ասադ. «Ընդդիմության հետ պատրաստ ենք ցանկացած խնդիր քննարկել»

Ասադ. «Ընդդիմության հետ պատրաստ ենք ցանկացած խնդիր քննարկել»
09.01.2017 | 18:41

«Սիրիայի իշխանությունները [զինված ընդդիմության հետ] պատրաստ են բանակցել ցանկացած խնդրի շուրջ», ֆրանսիական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Պատասխանելով լրագրողների հարցին՝ Ասադը նշել է, որ պատրաստ է քննարկել նաև իր նախագահության ճակատագիրը։

«Իմ պաշտոնավարումն ուղղակի առնչություն ունի երկրի Սահմանադրության հետ: Եթե ընդդիմությունը ցանկանում է քննարկել իմ` որպես նախագահի ապագան, ապա նրանք պետք է քննարկում ծավալեն Սահմանադրության շուրջ»,- հավելել է Սիրիայի նախագահը։

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ