Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանը սկսել է վաճառել նավթի պաշարները

Իրանը սկսել է վաճառել նավթի պաշարները
09.01.2017 | 18:45

Իրանն օգտվել է նավթի գների աճից, որ սկսի վաճառել Պարսից ծոցի ափերին հածող տանկերներում պահվող նավթի «պահուստային ֆոնդի» պաշարները:
2016-ի վերջին երեք ամիսներին, երբ նավթի գներն ամրացել էին բարելի դիմաց 50 դոլարից բարձր սահմաններում, Իրանն ավելի քան 13 մլն բարել նավթ էր վաճառել այդ պաշարներից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տանկերների տեղակայման վայրերը հսկող ծառայությունների տվյալներին։


Իրանական նավթային տանկերներում վառելիքի ընդհանուր ծավալը հոկտեմբերին 29,6 մլն բարելից նվազել էր մինչև 16,4 մլն բարել։ Հավելյալ խմբաքանակն ուղարկվել էր Ասիա և եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիա և Իտալիա։
Ձգտելով մեծացնել շուկայի բաժինը և պայմանագրեր կնքելով նոր գնորդների հետ՝ Իրանի ազգային նավթային ընկերությունը ակտիվորեն դեմպինգի է դիմում՝ իր տեսակներն ավելի էժան վաճառելով, քան մերձավորարևելյան երկրները։

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ