Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վրաստանի արտգործնախարարը Թուրքիայում է

Վրաստանի արտգործնախարարը Թուրքիայում է
09.01.2017 | 18:46

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Նա հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, վարչապետ Բինալի Յիլդիրիմի և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը կքննարկեն ընթացիկ հրատապ հարցերը, այդ թվում՝ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի աշխատանքը: Կարծարծվեն նաև երկու երկրների արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի գերակայությունները:


Երկօրյա այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Թուրքիայի դիվանագիտական կորպուսի տարեկան հանդիպմանը, ելույթ կունենա թուրք դիվանագետների առջև:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ