ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, չի աշխատի նախագահի վարչակազմում, հաղորդում է CNBC-ն։ Իվանկա Թրամփը մտադիր է հետ վերցնել իր ներդրումները, վերակառուցել ակտիվները և լքել Trump Organisation-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նա մտադիր է կենտրոնանալ երեխաների վրա։ Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, կդառնա Թրամփի ավագ խորհրդականը նրա երդմնակալությունից հետո։ Քուշները մասնակցել է միլիարդատիրոջ նախընտրական արշավին, սակայն քաղաքական փորձ չունի։