Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ալիևն իր ուղերձում անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին

Ալիևն իր ուղերձում անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին
10.01.2017 | 22:07

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ադրբեջանցիներին ուղղված շնորհավորական ուղերձով, որտեղ անդրադարձել է 2016-ի ապրիլյան իրադարձություններին: Նա «պատմական հաղթանակ» է որակել 4 օր շարունակված պատերազմական գործողությունները: Իր

ուղերձում Ալիևը նաև հայտարարել է, որ 2016-ին Ադրբեջանի միջազգային դիրքերն ամրապնդվել են: «Աճել է մեր ընկերների թիվը, իսկ մեր չարակամները՝ ուժեր, որոնք պարբերաբար մեր դեմ արշավներ են կազմակերպում, հեռանում են քաղաքական դաշտից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ կրկին պնդելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ