Նորվեգիայի վերաքննիչ դատարանը քննում է կառավարության բողոքը ազատազրկման դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործով:
Օսլոյի շրջանային դատարանը ամիսներ առաջ վճռել էր, որ 77 մարդ սպանած 37-ամյա Բրեյվիկի բանտային պայմանները անմարդկային են և եվրոպական կոնվենցիաներով սահմանված իրավունքները խախտվում են: Դատարանի որոշմամբ կառավարությունը պետք է 35 հազար եվրո փոխհատուցում վճարեր բանտարկյալին: Նորվեգիայի պատմության ընթացքում ամենածանր հանցագործությունը կատարած Բրեյվիկը պահվում է մեկուսարանում, որտեղ հնարավորություն ունի խաղեր խաղալու, հեռուստացույց դիտելու, գրքեր կարդալու:
2011-ին Օսլոյի ճամբարներից մեկում 77 մարդու կյանք խլած, 150-ին վիրավորած հանցագործն ընդունել է իր մեղքը և դատապարտվել 21 տարվա ազատազրկման: