Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն կբացի

Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն կբացի
10.01.2017 | 22:08

Հայաստանը նախատեսում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության՝ հինգշաբթի օրը կայանալիք նիստի օրակարգում: «Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում:

Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի միջոցով»,-ասված է հիմնավորման մեջ:
Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է, որտեղ բնակվող Հայաստանի քաղաքացիների թիվը տատանվում է 2500-3000-ի միջև: Կանոնավոր իրականացվում է շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը, բեռնափոխադրումները: Դուբայում գործում է շուրջ 70 հյուպատոսություն:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ