Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հունաստանի նախկին վարչապետին կդատեն

Հունաստանի նախկին վարչապետին կդատեն
10.01.2017 | 22:18

Հունաստանի նախկին վարչապետ Յորգոս Պապանդրեուն հունվարի 19-ին կկանգնի Աթենքի առաջին ատյանի դատարանի առաջ. նրան կդատեն ընտրությունների նախօրեին երկրի տնտեսական իրադրության վերաբերյալ կեղծ հայտարարությունների և այն պնդումների համար, թե նախընտրական խոստումների կատարման համար բյուջեում «փող կա»։ Պապանդրեուն վարչապետի պաշտոնը ստանձնել է 2009 -2011-ին: 2009-ի աշնանը Պապանդրեուն՝ որպես ՊԱՍՕԿ ձախ կենտրոնամետ կուսակցության նախագահ, հաղթել է ընտրություններում, որից հետո հայտարարել է, որ կառավարության նախկին ղեկավարները թաքցրել են բյուջեի պակասուրդի իսկական չափը: Նրա օրոք Հունաստանը 2010-ի գարնանը դարձել է եվրագոտու առաջին երկիրը, որը դիմել է ԵՄ-ին և ԱՄՀ-ին՝ ֆինանսական աջակցության համար և ստորագրել հուշագիր, ըստ որի հարկադրված է եղել համաձայնեցնել բոլոր գործողությունները վարկերի տրամադրման դիմաց:


Դատարանում հայցը հարուցել է երրորդ կարգի պաշտոնաթող կապիտան Պանայոտիս Ստամատիսը, որը ՊԱՍՕԿ կուսակցության նախկին նախագահից պահանջում է վճարել 260 հազար եվրո գումարած տոկոսները՝ որպես փոխհատուցում Պապանդրեուի պատճառած բարոյական վնասի և «նախընտրական խոստումների առնչությամբ իրավունքների ապօրինի խախտման» համար, «որոնք չեն կատարվել»:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ