Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Բաքու

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Բաքու
10.01.2017 | 22:19

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննախը և Ռումինիայի ներկայացուցիչ Կեսար Ֆլորին Պրեդան հունվարի 12-14-ին կլինեն Ադրբեջանում:

Ադրբեջանում գտնվելու օրերին համազեկուցողները կհանդիպեն Ադրբեջանի նախագահի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, պատգամավորների, գլխավոր դատախազի, գերագույն դատարանի նախագահի հետ։ Համազեկուցողները նախատեսում են հանդիպել նաև Ադրբեջանի խորհրդարանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ