Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

2016թ. դեկտեմբերին տրանսպորտի նախարարության «թեժ գծի» համարներով ստացվել է ավելի քան 1600 զանգ

2016թ. դեկտեմբերին տրանսպորտի նախարարության «թեժ գծի» համարներով ստացվել է ավելի քան 1600 զանգ
11.01.2017 | 14:26

2016թ. դեկտեմբերի 1-31-ը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 1623 հեռախոսազանգ:

Նախարարությունն ամփոփ տեղեկատվություն է տրամադրել ստացված զանգերի վերաբերյալ։


Իրականությանը չհամապատասխանող ահազանգ և մարդասիրական մոտեցում
Մեկ ահազանգ ստացվել է Երևան-Սևան ավտոճանապարհի մերկասառույցի մաքրման և դժվարանցանելիության վերաբերյալ: «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի ՃՊ և ՇՄ բաժնի պետը սպառիչ պատասխանել է ձմեռային պահպանման և շահագործման աշխատանքների առանձնահատկությունների վերաբերյալ քաղաքացուն հետաքրքրող հարցերին:
Նույնաբնույթ ևս մեկ ահազանգ ստացվել է Ստեփանավան քաղաքից դուրս եկող ճանապարհի մերկասառույցի և դժվարանցանելիության վերաբերյալ: Ահազանգն ստանալուն պես «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի ՃՊ և ՇՄ բաժնի պետը հեռախոսային կապ է հաստատել քաղաքացու նշած մեքենայի վարորդի հետ: Պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Այդ պահին նշված ավտոճանապարհը եղել է ամբողջովին բաց և անցանելի, իսկ մեքենան եղել է տեխնիկապես անսարք վիճակում և ամառային անվադողերով: Այդուհանդերձ ճանապարհն սպասարկող կազմակերպությունը մարդասիրական մոտեցում է ցուցաբերել և մեքենան քարշակով տեղափոխել է մինչև ոլորանների վերջը:


Եվս մեկ քաղաքացի ահազանգել է ճանապարհային նախազգուշացնող նշանների բացակայության վերաբերյալ: Ահազանգն ստանալուն պես ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչությանը տրվել է համապատասխան հանձնարարական, հարցում է կատարվել համապատասխան կապալառու կազմակերպությանը և այդ մասին տեղյակ է պահվել քաղաքացուն:
Մյուս ահազանգը վերաբերվել է առցանց գնումներ կատարելու խնդրին: Ահազանգն ստանալուն պես համապատասխան հարցում է կատարվել «Հայփոստ» ՓԲ ընկերությանը և այդ մասին տեղյակ է պահվել քաղաքացուն:
Սպառիչ պատասխանվել է հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի վերաբերյալ քաղաքացիների 119 հարցերին 119 հեռախոսազանգ ստացվել է հեռուստատեսային ընդունիչ սարքերի համալրման, հեռուստաալիքների ընդունման որակի բարելավման, հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցի վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի մասնագետների կողմից նշված բոլոր հեռախոսազանգերին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ և խորհրդատվություն:
Շուրջ 1500 քաղաքացու օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվել ճանապարհների վիճակի վերաբերյալ
Նույն ժամանակահատվածում «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով ճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել շուրջ 1500 քաղաքացու:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ