Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսել են

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսել են
11.01.2017 | 17:39

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ հեռախոսել են: ՌԴ ԱԳՆ կայքէջի հաղորդմամբ՝ նրանք քննարկել են դեկտեմբերի 29-ին Սիրիայում հրադադարի հաստատման և բանակցություններ սկսելու համաձայնության իրականացման դրույթները։

Նախարարներն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը։ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ