Սերբիան Ֆրանսիայից պահանջում է արտահանձնել Կոսովոյի նախկին վարչապետին: Բելգրադը պնդում է, որ նախկին դաշտային հրամանատար Ռամուշ Հարադինայն ու նրա ղեկավարությամբ գործած ջոկատները 1998-1999-ին Կոսովոյում ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարել: