Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Աֆղանստանի նախագահը խոստացել է Քաբուլի ահաբեկչության համար թալիբներից վրեժ լուծել

Աֆղանստանի նախագահը խոստացել է Քաբուլի ահաբեկչության համար թալիբներից վրեժ լուծել
11.01.2017 | 17:49

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին խոստացել է թալիբներից վրեժ լուծել Քաբուլում կրկնակի ահաբեկչության համար, որի հետևանքով առնվազն 38 մարդ զոհվել է և ավելի քան 70 մարդ վիրավորվել: Նախագահը հայտարարել է, որ աֆղան ժողովրդին սպանողները երկրի ոչ մի անկյունում անվտանգության մեջ չեն լինի և պատասխան կտան քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց սպանության համար:

Նա ընդգծել է, որ թալիբների հարձակումը հերթական անգամ վկայում է ժողովրդի և մարդկության հանդեպ նրանց թշնամանքը: «Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է Քաբուլում պայթյունների պատասխանատվությունը և հայտարարել Քանդահարում իրագործված ահաբեկչությանն անմասն լինելու մասին:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ