Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի և Իրանի հետ սահմանների վրա՝ հաղորդում է T24 թուրքական կայքը։ Նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանի վրա, որը ունի 3 մետր բարձրություն ու պատված է փշալարերով։ Կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է հայ-թուրքական սահմանը պարսպապատել Արդահանի, Կարսի և Իգդիրի կողմից։
Թուրքիան սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում։